Մաշտոցի պողոտա–Ամիրյան խաչմերուկում հսկայական ծառը է տապալվել՝ վնասելով ավտոմեքենաներ
Հասարակություն
23:23 08/08/2025
Հայաստան

Մաշտոցի պողոտա–Ամիրյան խաչմերուկում հսկայական ծառը է տապալվել՝ վնասելով ավտոմեքենաներ

Օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 20:30-ի սահմաններում, քամու հետևանքով, Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում ծառը տապալվել ու վնասել է տրանսպորտային միջոցներ։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նրանք սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ դեպքի վայր կժամանեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն անվտանգ վայր։

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը»,- հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder