Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրոպացի՝ արդեն նախկին մի պաշտոնյա ինձ ասաց, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում քեզ nւտի, մենք ձայն չենք հանելու. Նաիրա Զոհրաբյան
Այսօր կալանավորած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի որդին՝ Գոռը տոնում է իր 20-ամյակը։ Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ նա հասունություն ոտք է դնում այն վիճակում, երբ հայրը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում անհեթեթ մեղադրանքներով։
«Ոնց նայում, պրպտում ես այդ գործերը, ծայրից ծայր քաղաքականության հոտ է գալիս։ Տեղեկացանք, որ դատախազություն են հրավիրվել նաև Արմեն Աշոտյանի հայրը, քույրը ապօրինի ինչ-որ գույքի բռնագանձման հետ կապված։ Ես հոգնել եմ քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հետապնդում ասելուց, բայց սա քաղաքական հետապնդում է, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այստեղ իրավաբանություն կա այնքան, ինչքան ես Անգլիայի թագուհին եմ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձավ նաև երեկ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանի կալանքին, որն իբր փակ նիստից թուղթ է փոխանցել Անդրանիկ Թևանյանին։
«Երկու երեխաների մորը, որից մեկն անչափահաս է, տանել կալանքի, որ անձամբ իմ կոկորդից բռնած խեղդում էին, որ օրենքը փոխեք այնպես, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի միայն բացառիկ դեպքերում, հիմա տեսնում ենք, որ կալանքը դարձել է պոպ-քորն, արևածաղիկ, և բոլորին տանում են կալանքի»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամը նշեց, որ սրա վրա աչք են փակելու ու ձայն չեն հանելու միջազգային որևէ կառույց, քանի որ Նիկոլ Փաշինյանն ունի քարտ բլանշ անել այն ամենն, ինչ ուզում է սեփական իշխանությունը պահելու համար։
«Ես երբեք չեմ մոռանա տարիներ առաջ՝ պատերազմից հետո եվրոպացի՝ այս պահին արդեն մի նախկին պաշտոնյայի ինձ ասածը, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քեզ ուտի, մենք ձայն չենք հանելու և ասելու են, որ սա արվել է ՀԱյաստանում ժողովրդավարությունը պահելու համար»,-ասաց նա։