Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից
Իրավունք
19:49 16/07/2026
Տարածաշրջան

Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից

Վրաստանի դատախազությունը կարճել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի և պատերազմի վետերան Մեթյու Ռոյ Դեսմոնդի դեմ հարուցված քրեական գործը։ 

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ թմրանյութ պահելու համար ձերբակալված զբոսաշրջիկը համաձայնության է եկել՝ ընդունել է մեղադրանքը և վճարել 100 հազար լարի։

Համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ հուլիսի 16-ին։ Մեթյու Ռոյ Դեսմոնդը չի վերադառնա Գլդանիի բանտ. վաղը՝ հուլիսի 17-ին, նա կարտաքսվի Վրաստանից։

Դատարանի որոշմամբ նրան արգելվել է մուտք գործել երկիր 20 տարով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից