Դատարան հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը. Փաստաբան
Իրավունք
23:05 17/07/2026
Հայաստան

Դատարան հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը. Փաստաբան

«Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման».-գրում է փաստաբան Արմինե ֆանյանը՝ հավելելով.

«Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։

Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:

Տիկին Դանիելյանն անկասկած շատ որակյալ արդարադատություն ունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder