ՄԱԿ-ի թեմատիկ նստաշրջանում Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է հայ-ադրբեջանական «խաղաղության գործընթացի» մասին
Քաղաքական
13:36 18/07/2026
Տարածաշրջան

ՄԱԿ-ի թեմատիկ նստաշրջանում Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է հայ-ադրբեջանական «խաղաղության գործընթացի» մասին

Հուլիսի 17-ին կայացած ՄԱԿ-ի թեմատիկ նստաշրջանում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր ուղղություն։ Իր ելույթում նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դերակատարումը խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային մակարդակով արժանանում է բարձր գնահատականի։

Նա ներկայացրել է Ադրբեջանի փորձը խաղաղ համակեցության, բազմամշակութայնության և միջկրոնական համագործակցության ոլորտներում՝ ընդգծելով երկրի համագործակցությունը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հետ։

Փաշազադեն միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել ջանքերը՝ ընթացող հակամարտությունները կարգավորելու միջազգային իրավունքի հիման վրա և խթանելու երկխոսությունը՝ որպես կայուն խաղաղության հասնելու հիմնական միջոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder