Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նյու Յորքի քաղաքապետն ասել է՝ հնարավոր է Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ հրաման տան
Նյու Յորքի վարչակազմը քննարկում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հնարավորությունը, եթե նա մասնակցի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Այս մասին The New York Times-ին ասել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
Քաղաքապետը Նեթանյահուին անվանել է ռազմական հանցագործ, որին մեղադրել է Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ): Նա վստահեցրել է, որ շատերը կիսում են իր կարծիքը Իսրայելի վարչապետի վերջին տարիների գործողությունների հետևանքների վերաբերյալ:
«Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուն պետք է լինի Հաագայում։ Նա ռազմական հանցագործ է, որին մեղադրանք է առաջադրվել Միջազգային քրեական դատարանի կողմից։ Եվ դուք կտեսնեք, որ շատերը այս կարծիքին են՝ միայն նրա վերջին տարիների գործողությունների հետևանքների պատճառով», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Մամդանին։
Նա խոստովանել է, որ դեռևս անորոշ է՝ արդյոք իրավունք ունի՞ ոստիկանությանը հրամայել ձերբակալել օտարերկրյա առաջնորդի: Հետևաբար, ըստ Նյու Յորքի քաղաքապետի, նա ակտիվորեն բանակցություններ է վարում քաղաքի իրավաբանական վարչության հետ այս հարցի շուրջ: Մամդանին վստահեցրել է, որ կանի միայն այն, ինչ թույլատրում է օրենքը: