Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։
«Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 472 լրագրող՝ 121 երկրից։ Արդյունքների ամփոփումից հետո 39-ամյա արգենտինացին վաստակել է 1179 միավոր։ Նշենք, որ Մեսսին մրցաշարն ավարտել է 8 խփած գնդակով՝ դառնալով աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ համարը։
AIPS-ի վարկածով ԱԱ-2026-ի լավագույն 10 ֆուտբոլիստները․
- Լիոնել Մեսսի (Արգենտինա) - 1179 միավոր
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա) - 717 միավոր (10 գոլով՝ մրցաշարի լավագույն ռմբարկու)
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա) - 470 միավոր
- Էրլինգ Հալանդ (Նորվեգիա) - 460 միավոր
- Լամին Յամալ (Իսպանիա) - 304 միավոր
- Ռոդրի (Իսպանիա) - 285 միավոր (մրցաշարի պաշտոնական լավագույն խաղացող)
- Վոզինյա (Կաբո Վերդե) - 189 միավոր
- Հարի Քեյն (Անգլիա) - 130 միավոր
- Միկել Օյարսաբալ (Իսպանիա) - 118 միավոր
- Մայքլ Օլիսե (Ֆրանսիա) - 91 միավոր
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն է հռչակվել Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինայի ընտրանուն։