ԱՄՆ-ի հարձակումներն Իրանում 53 մարդու կյանք են խլել
Քաղաքական
16:26 22/07/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ի հարձակումներն Իրանում 53 մարդու կյանք են խլել

Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ Իրանում ԱՄՆ-ի իրականացրած հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորներինը՝ 592-ի։

Հուլիսի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր լարվածության ներկայիս սրման ընթացքում Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով ավելի քան 50 մահվան և 517 վիրավորի մասին։

«ԱՄՆ-ի հարձակումների արդյունքում 592 մարդ վիրավորվել է, 53-ը՝ զոհվել», - գրել է Քերմանպուրը X-ի  իր պաշտոնական էջում։

Քերմանպուրը հրապարակեց հունիսի 27-ից հուլիսի 22-ը զոհերի թիվը, ինչը նշանակում է, որ հուլիսյան հարվածներից բացի, նա ներառել է նաև հուշագրի ստորագրումից հետո հունիսի 27-ի գիշերը ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած առաջին հարվածների տվյալները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder