Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լույս աշխարհ է եկել Ազատի կացարանում զոհված Պավլիկի քույրը՝ Արփին
2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհված Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Արփին։

Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այցելել են Աբազյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը և ընտանիքին մաղթելու առողջություն ու բարօրություն։

Պավլիկ Աբազյանը ծնվել է 2003 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Նա կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր
Պավլիկ Աբազյանը տան միակ որդին, մասնագիտացված կարատեիստ և մարզիկ, զոհվել է 2023 թվականի հունվարի 19-ին՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով։

Նրա հիշատակին հայրենի գյուղում անցկացվում են մարզական միջոցառումներ և հուշամրցաշարեր։ Աբազյանն ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող Հայաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։