Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կա՛մ մեզ են ձեռ առնում, կա՛մ այնքան անտեղյակ են, որ ծիծաղելի վիճակում են հայտնվում. Հայկ Ֆարմանյան
«Երբ իշխանությունները չեն գիտակցում, որ նախորդ տարիներին առանձին ապրանքատեսակենր գրեթե 99.9 %-ով արտահանվել են ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես առյուծի բաժինը՝ ՌԴ, և տնտեսվարողներին բերել այս վիճակի, ոչ այլ ինչ է, քան ապաշնորհ քաղաքականության արդյունք»,-ԿԸՀ-ի դիմաց, որտեղ ընթանում էր Նարեկ կարապետյանի նկատմաման հանրային քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկումը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Ֆարմանյանը
Նրա խոսքով, արտահանման խնդիրների հետևանանքրը հնարավոր կլինի գնահատել մի քանի ամիս անց, երբ կլինի վերջանկան պատկեր, թե տնտեսվարողներն ինչքան են տուժել։
«Այսօր շարունակվում են այդ անպատասխանատու հայտարարությունները։ Մասնավորապես Հանրային հեռուստաընկերության եթերում, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, որ ԵՄ երկրներ արտահանվում է այնքան ապրանք և գյուղմթերք, որ նույնիսկ մեզ կարող է չհերիքել։ Սա ոչ այլ ինչ է, որ կա՛մ մեզ են ձեռք առնում, կամ իրենք են այնքան անտեղյակ, որ իրենց են կրիտիկական վիճակում դնում»- ասաց ֆարմանյանը՝ նշելով որ չի կարող ասել, թե այն դիտավորություն է, թե ոչ։
Հիշելով իշխանությունների հայտարարությունները թե ԵՄ արտահանման ընթացակարգերն են պարզեցվելու մաքսատուրքերն են վերացվելու՝ Ֆարմանյանը նշեց, որ դրանք բավարար պայմաններ չեն արտահանման համար
«դրանով պահանջարկ չի կարող ձևավորվել Եվրոպայում մեր ապրանքին ընդհանրապես չեն էլ սպասում՝ եթե անգամ մեր ամբողջ մաքսատուրքը 0-յացվի»,- հայտարարեց ֆարմանյանը։