Ե՞րբ կավարտվի Կիևյան կամրջի վերանորոգումը
Հասարակություն
11:24 22/07/2026
Հայաստան

Ե՞րբ կավարտվի Կիևյան կամրջի վերանորոգումը

Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։

Աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով՝ շաբաթը 7 օր, 2 հերթափոխով (08:00-ից 20:00՝ 1 ժամ ընդմիջմամբ)։

Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել  էին, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու։

Այդ ընթացքում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ե՞րբ կավարտվի Կիևյան կամրջի վերանորոգումը