Արքայազն Ջորջը նշում է 13-ամյակը. Քենսինգթոնյան պալատը հրապարակել է նոր լուսանկարներ
Հասարակություն
11:04 23/07/2026
Աշխարհ

Արքայազն Ջորջը նշում է 13-ամյակը. Քենսինգթոնյան պալատը հրապարակել է նոր լուսանկարներ

Քենսինգթոնյան պալատը արքայազն Ջորջի 13-ամյակի կապակցությամբ հրապարակել է նրա մասնակցությամբ նոր տեսանյութ, որը նկարահանվել է Քորնուոլում՝ Զատկի օրերին։

Տեսանյութում  ժպտացող արքայազնը արևային ակնոցներով է, նա ձեռքով ողջունում է տեսախցիկին, խաղում է կրիկետ լողափում և բարձրանում ժայռեր։ Հրապարակմանը կից գրված է. «Շնորհակալություն Ջորջի ծննդյան օրվա բոլոր շնորհավորանքների համար»։

Դրան նախորդել էր նաև արքայազնի նոր պաշտոնական լուսանկարի հրապարակումը, որտեղ նա պատկերված է բաց օձիքով սպիտակ վերնաշապիկով և մուգ կոստյումով։ Լուսանկարը, որն արվել է լուսանկարիչ Մեթ Պորտեուսի կողմից Քենսինգթոնի պալատում՝ «Trooping the Colour» արարողությունից հետո, ուղեկցվել է «Շնորհավոր 13-ամյակ, Ջորջ» գրությամբ։

Ուելսի արքայազնի ավագ որդին, որ գահի հերթում երկրորդն է, այս տարի ներկայացել է ավելի հասուն կերպարով։ Նոր լուսանկարը զգալիորեն ավելի պաշտոնական է, քան անցյալ տարվա ծննդյան լուսանկարը, որտեղ նա պատկերված էր Նորֆոլկի գյուղական միջավայրում՝ ավելի անկաշկանդ ոճով։

Սեպտեմբերից Ջորջը կսկսի ուսումը Իթոն քոլեջում՝ հետևելով իր հոր՝ արքայազն Ուիլյամի, ինչպես նաև հորեղբոր՝ արքայազն Հարրիի և մեծ հորեղբոր՝ կոմս Սփենսերի օրինակին։ Էլիտար գիշերօթիկ դպրոցում նա կդառնա 25 հանրակացարաններից մեկի սաներից՝ բնակվելով շուրջ 55 աշակերտ ունեցող տներից մեկում, որտեղ խնամքն իրականացնում է հատուկ աշխատակազմը։ Մինչ այդ նա սովորել է Բերկշիրի Լամբրուքի դպրոցում՝ քրոջ՝ Շառլոտի և եղբոր՝ Լուիի հետ։

Թեև միջնակարգ դպրոց անցնելը յուրաքանչյուր երեխայի համար կարևոր փուլ է, արքայազն Ջորջի մանկությունն անցել է հասարակության մշտական ուշադրության ներքո։ Արքայազն Ուիլյամն ու Քեթրինը, սակայն, ձգտել են իրենց ընտանիքի համար հնարավորինս բնական առօրյա ստեղծել։ Վերջին տարիներին Ջորջը աստիճանաբար ներգրավվում է նաև թագավորական պարտականություններին՝ մասնակցելով բարեգործական նախաձեռնությունների, «Trooping the Colour» շքերթին և այս տարվա Ուիմբլդոնի թենիսի առաջնությանը՝ ծնողների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder