Աղաչում էին, որ Վեհափառը Վահագն Խաչատուրյանի ընտրությանը ներկա լինի․ Բագրատ Սրբազան
Հասարակություն
19:15 23/07/2026
Հայաստան

Աղաչում էին, որ Վեհափառը Վահագն Խաչատուրյանի ընտրությանը ներկա լինի․ Բագրատ Սրբազան

 Բագրատ Սրբազանն արձագանքեց այն հարցին, թե ինչո՞ւ  Ամենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել օգոստոսի 2-ի ԱԺ անդրանիկ նիստին։

«Ամեն ինչի մեջ իրենք ապաբարոյական և ապազգային են, ապահոգևոր են։ Այսինքն՝ ակնկալում էիք, որ պիտի հրավիրե՞ն։ Ինչպե՞ս պիտի հրավիրեին իրենք։ Եթե մի քիչ բարոյականություն, խելք ունենային՝ կհրավիրեին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա վտանգավոր միտում է տեսնում այն առումով, երկար տարիների՝ շուրջ եռեսունամյա ավանդություններն են իրենք կտրում։

« 2023 թ․-ից,20 24 գնացող Ամանորյա հայրապետական ուղերձը հանեցին։Այս ամբողջ շրջանում արշավ տեղի ունեցավ։ Հիմա ևս մի ավանդություն են իրենք կտրում։ Օրենքի ուժ ունի, չունի, քննարկում են իրավունքի հարցը, օրենքի հարցը և այլն, ես չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետև  կարևոր գծեր են իրենք հատում՝ նախադեպ ստեղծելով ապագայի համար։Իրենք հավերժ չեն մնալու իշխանություն, չէ՞, բայց հնարավորություն են տվել հաջորդող իշխանություններին նման ձև վարվելու։ Սա նշանակում է պետականության եղած ինստիտուտ, հիմք, գիտակցություն, տրամաբանություն, շարունակականություն, հիշողություն, նկարագիր, բոլորը խախտել, ջարդել, փշրել»;

Նրա խոսքով՝  Վեհափառ Հայրապետի համարսա  ամենակարևորը հարցերից չէ, Արցախի կորուստից սկսած շատ ավելի մեծ բաներ կան թե՛ Հայոց Հայրապետի համար, թե՛ հայ եկեղեցու համար։ Այսուհանդերձ Բագրատ Սրբազանը հիշեցրեց, թե ինչպես էին այս իշխանություններն աղաչում, որպեսզի Վեհափառը ներկա լինի։

«Աղաչում էին, որ Վեհափառը Վահագն Խաչատուրյանի ընտրությանը ներկա լինի։ Հիմա որոշել են չաղաչել, բայց  հետո կաղաչեն, որ գոնե իրենց բանտերում այցելի»,- հավելեց սրբազանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աղաչում էին, որ Վեհափառը Վահագն Խաչատուրյանի ընտրությանը ներկա լինի․ Բագրատ Սրբազան