Գործադիրը «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ին 0.52 հա հողամաս վաճառեց
Կրթություն, գիտություն
11:57 23/07/2026
Հայաստան

Գործադիրը «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ին 0.52 հա հողամաս վաճառեց

«Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղում գտնվող՝ 0.52 հեկտար մակերեսով համայնքային հողամասը ուղղակի վաճառքով օտարում փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես՝ կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու»,- կառավարության նիստում  հերթական որոշումը ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա նշեց, որ հողամասը տրամադրվում է «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին և պայմանավորված է «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի իրականացմամբ, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել կրթական ենթակառուցվածքներ: 

Նրա խոսքով՝ պլանավորվում է նաև կառուցել տեխնոլոգիական 6 կացարան, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ՝ դրոններով:

«Պայմանավորվածության համաձայն՝ անվճար հիմունքներով հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան և հարակից համայնքների հատկապես գյուղական բնակավայրերի կանանց և երիտասարդներին իրենց տեղեկատվական և տեխնոլոգիական ծրագրերում՝ ներառյալ տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման աշխատանքներում: Արդյունքում 5 նոր, սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն: Հաջորդ պլանավորումն այն է, որ տրանսպորտով են ապահովվելու բոլոր այն մարդիկ, որոնք իրենց բնակավայրից պիտի տեղափոխվեն կրթական կենտրոն այս ծրագրերի շրջանակներում: Ընդհանուր ծրագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, և նախատեսված է շուրջ 100 մլն դրամի ներդրում»,-ասաց նախարարը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործադիրը «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ին 0.52 հա հողամաս վաճառեց