Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ըստ տեղեկությունների՝ Թբիլիսիի Շանիձե և Խորավա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել են երեք երիտասարդ՝ երկու 17-18 տարեկան տղա և մեկ կին։ Հայտնում է apsny.ge-ն։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն և շտապօգնության անձնակազմ։
Բաթումիի Փիրոսմանի փողոցում նույնպես տեղի է ունեցել հրաձգություն։
Նախնական տեղեկություններով՝ 31-ամյա տղամարդ վիրավորվել է։
Ականատեսների խոսքով՝ կասկածյալ հրաձիգը դեպքի վայր է եկել մոպեդով, մի քանի կրակոց արձակել և արագ փախել։ Նա դիմակ է կրել։