Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել
Քաղաքական
17:17 23/07/2026
Աշխարհ

Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հինգշաբթի օրը Մոսկվայի մարզում թռիչքի ժամանակ կործանվել է մարտական ​​ուսումնական ինքնաթիռ։

«Օդաչուն կատապուլտվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում․ գետնին վնաս չի հասցվել»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Թռիչքը կատարվել է առանց զինամթերքի։ Վթարի նախնական պատճառը ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է»,-հավելել է նախարարությունը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Զվենիգորոդի մոտ գտնվող Լուցինո գյուղի մոտակայքում գտնվող դաշտում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կործանվել է Սու-57 կործանիչ, որը ուսումնական թռիչք էր կատարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder