Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատգամավորին կարելի՞ է հուզվել՝ այսքան ընկերներ տեսնելուց հետո․ Դավիթ Ղազինյան
«Կալանքն ընդամենը ցույց տվեց, որ իրենք իրենց նպատակին չեն կարող հասնել, մեր ուժի պարագայում։ Կալանքով որևէ խնդիր չեն լուծել»,- այս մասին դատական նիստի ավարտից հետո հայտարարեց Դավիթ Ղազինյանը։
Քիչ առաջ դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը։
Դավիթ Ղազինյանին դատարանի բակում դիմավորեցին ծափահարություններով։ Կես կատակ կես լուրջ Ղազինյանն ասաց․ « Պատգամավորին կարելի՞ է հուզվել՝ այսքան ընկերներ տեսնելուց հետո»։
Այունհետև լրագրողների հետ զրույցում, Ղազինյանն ափսոսանք հայտնեց, որ պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գար։
«Նախ պետք է դա չլիներ, որ պատգամավոր դառնալով էլ դուրս գայինք։ Ինքը չի երազում, որ ես «նստեմ», դա պատվեր է, որն իրենք չառարկեցին էլ։ Ունեմ համոզմունք, որ ընտրությունների միջոցով այսպես շատ արագ, միգուցե, թվում է, թե չստացվեց կամ իրավական չենք տեսնելու»,- ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ իր դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։
Արձագանքելով «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» գործարանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացին, Ղազինյանն ասաց․ «Կարծես դիտավորյալ թշնամություն են անում այս երկրի նկատմամբ։ Ունեմ որոշակի մտքեր, բայց թույլ տվեք այս պահին չարտահայտեմ, ասում եմ, բայց ուղղակի դիտավորությամբ ոնց որ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։