Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին․ Թրամփ
Քաղաքական
20:52 24/07/2026
Աշխարհ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին․ Թրամփ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին։ Այս մասին գրել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանին։ Նախագահ Պուտինը ևս ինձ ասաց, որ զենք չի վաճառի Իրանին։ Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վճարում են, և ես չգիտեմ, թե ինչպես է այդ զենքը բաշխվում»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder