Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ. Բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
07:53 24/07/2026
Հայաստան

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ. Բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կարճ տեսանյութ  հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.

«Մի տեսանյութի պատմություն. Աշնանը Ռուբեն Մխիթարյանի Գյումրիում կալանավորումից հետո , նրա տղան փոքրիկ Աշոտը երկար հարցուփորձ է արել թե ուր է հայրիկը: Ասել են գնացել է ուրիշ երկիր:

Ալիկ Ալեքսանյանը,  հիշում եմ՝ իմացել էր, որ երեխան անհանգիստ է ու ճշտել էր սիրած խաղալիքը:

Այցելել էր ընկերոջ փոքրիկին անակնկալով...

Այսօր Ալիկի տղան՝ Բենը չգիտի թե ուր է հայրիկը, նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է՝ երբ է գալու:

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր անսալով իշխանական քարոզչությանը երբեմն չեն գիտակցում՝ ինչ է կատարվում Հայաստանում, բացեք ձեր աչքերը.. բացեք ձեր աչքերը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder