Մեքենայում հրդեհի հետևանքով քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն
Հասարակություն
17:38 24/07/2026
Հայաստան

Մեքենայում հրդեհի հետևանքով քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն

Հուլիսի 24-ին՝ ժամը 08։12-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից․

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։39-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան։

Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder