Արմեն Աշոտյանը ծննդյան տարեդարձը նշում է բանտում. Ինչպես են շնորհավորում նրան գործընկերները
Քաղաքական
13:36 25/07/2026
Հայաստան

Արմեն Աշոտյանը ծննդյան տարեդարձը նշում է բանտում. Ինչպես են շնորհավորում նրան գործընկերները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ծննդյան տարեդարձն այսօր նշում է ՔԿՀ-ում։ Այսօր նա դառնում է 51 տարեկան։

Աշոտյանին սոցիալական տարբեր հարթակներում շնորհավորանքներ են հղում գործընկերները, հասարակակն-քաղաքական գործիչներ։

Քաղտեխնոլոգ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Շնորհավորում եմ Արմեն Աշոտյանին, որը հերթական ծննդյան օրն է դիմավորում անազատության պայմաններում։ Լիրիկական ձևակերպումներ չեմ ուզում անել անկոտրում կամք մաղթել և այլն, պարզապես ուզում եմ արձանագրել, որ աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում։ Որպես նվեր կոչ եմ անում բոլորին կարդալ Արմենի` բանտից գրած հոդվածները, կարդալ, մտածել և քննարկել, դրանք շատ արժեքավոր են»։

168.am-ի խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը գրել է.  «Արմենի բացակայությունը ոչ միայն ընկերական շրջապատում է ահավոր տեսանելի, այլև քաղաքական կյանքում: Արմենը միջավայրը էմոցիաներով, հումորով լցնող տեսակ է, քաղաքականությանը` բովանդակություն տվող: Արմենը լավ ընկեր է, լավ մարդ, փայլուն քաղաքական գործիչ: Հատկապես Արցախի հանձնումից հետո նյարդերն ավելի պրկված էին, դրա համար էլ խոսքը հաճախ ավելի կոշտ, էմոցիոնալ բառապաշարով էր դրսևորվում... 2018-ին նաև ինքն էր զգուշացնում փողոցները փակող մարդկանց` ախր Արցախն եք մերժում... Նրա պես վառ քաղաքական գործիչներ շատ քիչ կան մեր քաղաքական դաշտում: Շաաատ քիչ:

Արդեն երկրորդ անգամ նա շինծու գործով քաղաքական հետապնդումների է ենթարկվում այս մանր կենդանիների կողմից: Իհարկե, դա նրան չի կոտրում, երբեք չի տրտնջացել, կալանավայրերից միշտ հոդվածներ է գրել և հիմա էլ գրում է, փաստաբանների միջոցով ուղարկում: Ցավալին այն է, որ այս պահին նա իր ընտանիքի, իր որդիների կողքին չէ:

Արմ ջան, ծնունդդ շնորհավոր»։

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կուսակից ընկերոջ հետ լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Արմեն ջան, շնորհավոր տարեդարձդ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder