Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դա ամենահիմար բանն էր, որ արել եմ․ Թրամփը իր հեռախոսահամարը լրագրողներին տալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրագրողներն իրեն զանգահարում են յուրաքանչյուր 3,7 րոպեն մեկ՝ նշելով, որ դա հետևանքն է այն որոշման, որ ժամանակին իր անձնական հեռախոսահամարը տրամադրել էր մամուլի ներկայացուցիչներին։
ԶԼՄ-ների փոխանցմամբ, Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի ընդունելության ժամանակ ունեցած ելույթում Թրամփը խոստովանել է, որ այդ քայլը համարում է իր ամենաանխոհեմ որոշումներից մեկը։
«Ես ասացի՝ գիտե՞ք ինչ։ Իմ հեռախոսահամարը կտամ մամուլին։ Դա ամենահիմար բանն է, որ ես երբեւէ արել եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև բացատրել է, թե ինչու էր ժամանակին նման որոշում կայացրել։ Նրա խոսքով՝ երբ զբաղվում էր անշարժ գույքի զարգացման բիզնեսով, սովոր էր լրագրողների հաճախակի զանգերին և հարցումներին։ Սակայն նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո զարմացել է, որ երկար ժամանակ մամուլի ներկայացուցիչներից զանգեր չէր ստանում, ինչն էլ, ըստ նրա, դրդել է իր հեռախոսահամարը տրամադրել լրագրողներին։ Այժմ, նախագահի խոսքով, այդ որոշման հետևանքով զանգերը դարձել են գրեթե անընդհատ։