Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ
Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։
ՆԳՆ Կիբերոստիկանությունից հայտնում են, որ այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։
«Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։
Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»,-նշում են իրավապահ մարմնից։