Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի»
Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կկորցնի պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը։ Ռոսսելխոդնազդորի երեկվա հայտարարությունից հետո նման տվյալներ է հրապարակել «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայոկոչելով վիճակագրական տվյալները։
2025 թվականի վերջին երկրի եկամուտը համաշխարհային շուկաներ այդ մատակարարումներից կազմել է 16,4 մլն դոլար, որից 13,5 մլն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ընդ որում, վերջինս ոչ միայն Հայաստանից պանրի ամենախոշոր գնորդն է, այլեւ միակ պետությունը, որը հետեւողականորեն ամեն ամիս ներմուծել է միլիոնավոր այս ապրանքը։
2025 թվականին Հայաստանից պանրի մյուս խոշոր գնորդներն են Միացյալ Նահանգները (1.8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,900 դոլար):
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու՝ հիմնվելով անասնաբուժական ծառայության տրամադրած երաշխիքների վրա։
Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, իրականացված աշխատանքները հաստատել են 2023–2024 թվականների ստուգումների ընթացքում նախկինում արձանագրված խախտումների կրկնությունը։ Այդ խնդիրները վերաբերում են հետագծելիության համակարգերի վարմանը, հումքի և պատրաստի արտադրանքի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործարկմանը և արտադրական հսկողության ծրագրերի կիրառմանը։
«Ընթացիկ ստուգումը բացահայտել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ։
Հաստատվել են դեպքեր, երբ ռուսական շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել են երրորդ երկրներից ստացված հումքեր՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախնական հավաստիացումներին, թե օգտագործվում են բացառապես տեղական կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքեր։
Հայտնաբերված խախտումների հիման վրա «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու խիստ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումը Ռուսաստան և դադարեցնելու անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը ներքին շուկայում։