Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սանկտ Պետերբուրգում ականջակալների համար ծeծի են ենթարկել և կողոպտել 24-ամյա երիտասարդին
Սանկտ Պետերբուրգում ծեծի են ենթարկել և կողոպտել 24-ամյա երիտասարդի։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տարածաշրջանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության հայտարարությանը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ Ռուբինշտեյնի փողոցում։ Երկու անծանոթ հարձակվել են երիտասարդի վրա, ծեծի ենթարկել նրան և խլել պրեմիում դասի ականջակալները, որոնց արժեքը գնահատվում է 65 հազար ռուբլի։
Տուժածը դիմել է ոստիկանություն, ինչից հետո դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կողոպուտ կատարելու փաստով։
Մի քանի օր անց իրավապահ մարմիններին հաջողվել է դուրս գալ կասկածյալներից մեկի հետքի վրա։ Պարզվել է, որ նա Սանկտ Պետերբուրգի 24-ամյա բնակիչ է։ Կասկածյալը ձերբակալվել է հուլիսի 24-ին։ Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել են գողացված ականջակալները։
Ձերբակալվածը տեղափոխվել է ժամանակավոր պահման վայր։ Իրավապահ մարմինները շարունակում են որոնել երկրորդին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի բնակիչներից մեկը թալանել էր հացի փռի աշխատակցին, սակայն կորցրել էր գողացված իրերը ծակ գրպանի պատճառով։