Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլի ուղևորատար ավտոբուսի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել Նիսանկա թաղամասի Յավեդուդ փողոցում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային, ինչից հետո կորցրել է կառավարումը և հարվածել ճանապարհամերձ ցուցանակին։
Ստամբուլի առողջապահական ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով՝ բոլոր վիրավորները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։