Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ChatGPT-ում գլոբալ խափանում. Հազարավոր օգտատերեր հայտնել են խնդիրների մասին
Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են OpenAI-ի ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, այդ թվում՝ ChatGPT-ի վրա հիմնված որոնողական համակարգի։ Այդ մասին են վկայում Downdetector հարթակի հրապարակած տվյալները։
Հրապարակման պահին գրանցվել էր ավելի քան երեք հազար բողոք։ Դրանց զգալի մասը վերաբերում էր ChatGPT-ի աշխատանքին։ Ամենաշատ ահազանգերը ստացվել էին Մոսկվայի բնակիչներից, ինչպես նաև ԱՄՆ-ից։ Խնդիրների մասին հաղորդել էին նաև Գերմանիայի օգտատերերը։ Նրանց խոսքով՝ շատերը չեն կարողացել մուտք գործել իրենց հաշիվներ, իսկ ծառայությունը տարբեր դեպքերում չի արձագանքել, չի բեռնվել։ OpenAI-ը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Նշվում է, որ սա վերջին օրերին առաջին նման խափանումը չէ։ Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին, ChatGPT-ի աշխատանքում արդեն արձանագրվել էր գլոբալ խափանում։ Այդ ժամանակ խնդիրների մասին հայտնել էին մինչև 70 հազար օգտատերեր՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից։ Օգտատերերը նշել էին, որ չաթբոտը դադարել էր բեռնել զրույցների պատմությունը և պատասխանել հարցումներին։
Այդ խափանման ընթացքում OpenAI-ը պաշտոնապես հաստատել էր ծառայության աշխատանքի հետ կապված խնդիրների առկայությունը՝ վստահեցնելով, որ մասնագետներն արդեն աշխատում են դրանց վերացման ուղղությամբ։ Հետագայում ընկերությունը հայտնել էր, որ ChatGPT-ի աշխատանքը վերականգնվել է, և ծառայությունը կրկին գործում է բնականոն ռեժիմով։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել DeepSeek նեյրոնային ցանցի օգտատերերի զրույցների հանրային հասանելի դառնալու մասին, ինչը ևս մտահոգություններ էր առաջացրել տվյալների անվտանգության վերաբերյալ։