Ռուս զբոսաշրջիկները զանգվածային կերպով հրաժարվում են դեպի Վրաստան ուղևորությունների ամրագրումներից
Տնտեսություն
13:27 25/07/2026
Աշխարհ

Ռուս զբոսաշրջիկները զանգվածային կերպով հրաժարվում են դեպի Վրաստան ուղևորությունների ամրագրումներից

Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են զանգվածաբար չեղարկել Վրաստան կատարելիք ուղևորությունները՝ Կախեթիի հյուրանոցային համալիրներից մեկում ռուս կնոջ վրա հարձակման դեպքից հետո: Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Որոշ ռուսական տուրիստական ​​գործակալություններ ժամանակավորապես կասեցրել են Վրաստան ուղևորությունների ամրագրումները՝ հաճախորդներին առաջարկելով Հայաստան կամ ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Կախեթիի Թելավի քաղաքում վրացական հարսանիքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի մասնակցությամբ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների  հարսանիքի մասնակցի, տեղացի բնակչի, փեսայի եղբոր և օտարերկրյա զբոսաշրջիկների միջև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder