Խուդաթյանը իրանում քննարկել է Վրաստան և Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքներ ստեղծելու հարցը
Տնտեսություն
12:40 26/07/2026
Տարածաշրջան

Խուդաթյանը իրանում քննարկել է Վրաստան և Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքներ ստեղծելու հարցը

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ»,-հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ողջունելով նախարար Խուդաթյանին՝ Աբբաս Ալիաբադին ընդգծել է հայ-իրանական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի ավելացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Նախարարները նաև քննարկել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ կարևորելով փորձ համատեղ ծրագրերի իրականացումը և նոր ներդրումային նախաձեռնությունների խթանումը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի նպաստ երկու երկրների էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման

Աղբյուրը`Panorama.am
Placeholder