Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ
Քաղաքական
12:32 26/07/2026
Հայաստան

Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է ներկայացրել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարված հարվածի կապակցությամբ, հաղորդում է IRIB պետական ​​հեռուստաալիքը։

Իրանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համաձայն, ինչպես մեջբերել է IRIB-ը, Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը և թույլ չի տա, որ իր քաղաքացիների կյանքի և սեփականության դեմ հարձակումները մնան անպատասխան։ Հաղորդվում է որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder