Իրադարձությունների այսպիսի զարգացումը հուշում է, որ մեր "wait-out" ռազմավարությունը չաշխատեց. Ֆանյան
Տնտեսություն
15:50 26/07/2026
Հայաստան

Իրադարձությունների այսպիսի զարգացումը հուշում է, որ մեր "wait-out" ռազմավարությունը չաշխատեց. Ֆանյան

««Wait-out» («переждать») ռազմավարությունը չաշխատեց։Նախընտրական շրջանում, երբ Ռուսաստանը քաղաքական նկատառումներով և սանիտարական պատճառաբանություններով սկսեց արգելել մեր ապրանքների մուտքը իր շուկա, ես համոզմունք ունեի, որ հետընտրական շրջանում՝ մի քանի շաբաթների կամ մեկ-երկու ամսվա ընթացքում իրավիճակը կկարգավորվի»,-գրում է «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ շարունակելով.

« Ես սխալվեցի։ Այս համոզմունքը ի չիք դարձավ, երբ օրեր առաջ նոր սահմանափակումներ կիրառվեցին նաև հայկական ծագման կաթնամթերքի նկատմամբ, ինչը նշանակում է, որ եթե մինչև տարեվերջ, այդ սահմանափակումը շարունակվի, այլ հավասար պայմաններում, մեր արտահանումը կտուժի հավելյալ 7-8 մլն դոլարով․․․

Իրադարձությունների այսպիսի զարգացումը հուշում է, որ մեր "wait-out" ռազմավարությունը չաշխատեց, ուրիշ բան է պետք մտածել․․․ պետք է մուլտիդիսցիպլինար աշխատանքային խումբ ստեղծվի, համախմբելով պետական և մասնավոր կարողությունները՝ միջազգայնագետների, տնտեսագետների, իրավաբանների, որը կաշխատի այս ուղղությամբ, զեկույց կներկայացնի անվտանգության խորհրդին՝ տարբեր այլընտրանքներով․․․

Անկախ նրանից թե ինչ ռազմավարություն կորդեգրվի, ակնհայտ է, որ սննդի անվտանգության գծով մեր կարողությունները բարելավման մեծ տեղ ունեն, այս հարցով մենք պետք է դիմենք ԵՄ-ին՝ կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր Հայաստանում իրականացնելու համար, միգուցե նաև, ինչ-որ ժամանակ ԵՄ մասնագետները առաքելության տեսքով պետք  է ժամանեն Հայաստան և տեղում մասնակցեն աշխատանքներին, on-job ուսուցում անեն․․․»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder