Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում. ՇՄՆ
Հասարակություն
14:42 26/07/2026
Հայաստան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում. ՇՄՆ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը.

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-31-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 26-31-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում. ՇՄՆ