Ոչինչ չկա, չունենք. ո՛չ հույս ունենք, ո՛չ էլ կարգին բույս, բայց լիքը կույս ունենք. Հարցում
Քաղաքական
15:50 27/07/2026
Հայաստան

Ոչինչ չկա, չունենք. ո՛չ հույս ունենք, ո՛չ էլ կարգին բույս, բայց լիքը կույս ունենք. Հարցում

Օգոստոսի 2-ին մեկնակելու է 9-րդ գումարման ԱԺ-ն։ Panorama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիք ունեն նոր խորհրդարանից։

Պատասխանների հիմնական թեզերը՝ ստորև։

 

-Սպասում ենք, որ արդյունավետ աշխատանք լինի, ընդամենը։ Ըստ ինձ՝ ընտրությունները լավ են անցել։

-Ես իմ ցանկությունը կարող եմ ասել, որ բոլոր հայրեը, որոնք կլինեն այնտեղ, միանան, մի բռունցք դառնան։ Բոլորը տաղանդավոր մարդիկ են, գրագետ, թող միանան, հասկական, ինչպես Չարենցն է ասել՝ իրենց ուժը, իրենց հավաքականության մեջ է։ Միացեք և այս Հանրապետությունը կարգավորեք, որ լինի, կայանա վերջապես էս մի թիքիան, մի բուռը լինի։ Ուղղակի խնդրում եմ իրենց, թող գիտակցեն։ Գիտեմ, որ իրենց էլ է դժվար, ամեն մեկը պրոբլեմ ունի, ամեն մեկն իր կամքով դա չի անում, բայց բոլոր դեպքերում նրանք պետք է վերջապես իրենք իրենց հայկական ուժը ցույց տան, որ մենք ենք՝ Սասունցի Դավիթն ենք։

-Ոչինչ չկա, չունենք. ոչ հույս ունենք, ոչ էլ կարգին բույս, բայց լիքը կույս ունենք։

-Ինչ ունեցել ենք մինչև հիմա, նույնն է մնացել, ոչինչ չենք սպասում՝ խորհրդարանի կազմով չէ դա՝ տեղից է։

-Մեր ԿԸՀ-ն հաստատեց, որ պետք է օգոստոսի 2-ին մանդատները վերցնեն գան, նստեն 9-րդ գումարման խորհրդարանում։ Կգան, թե չեն գա՝ այդ օրը կերևա։

-Կարդացի, որ Էջմիածնի Կաթողիկոսին չեն կանչել 9-րդ գումարման նիստի բացմանը, թե հիմա ինչպես կլինի՝ կտեսնենք, պիտի որ լավ լինի։ Պիտի հավատաս, անհավատ չենք։ Ամեն ինչին հավատում ենք և դրանով ապրում։

-Իրենց մեջ պրոբլեմ կա, որ Կաթողիկոսին չեն կանչել։ Եթե օրենքն դա է, որ Կաթողիկոսը չպետք է երեխա ունենա՝ պետք է էդ ձևով լինի։ Եթե պետք է ամուսնանա, երերխա ունենա՝ է թող ունենա։ Էդ հնուց է գալիս, որ հավատացյալները , եկեղեցում աշխատողները չպետք է ամուսնանան։

-Մկների ժողովն է, ցավդ տանեմ, կակռազ իրենց մասին է, ուրիշ բան չեմ տեսնում։ Որովհետև ընդդիմություն էլ չկա։ Եթե ընդդիմություն լիներ, համագործակցութուն կլիներ, իսկ այստեղ մկների ժողովն է։

-ԱԺ-ից ակնկալիք չունեմ, ես ինձնից ունեմ․ Ո՞վ է վարչապետը, կամ նախագահը, որ գա իմ կյանքը փոխի։ Ես իմ կյանքի տերն եմ, մենք մեր գործն ենք անում։ Երջանիկ է այն ժողովուրդը, որ իր վարչապետի անունը կամ ազգանունը կես ժամ կհիշի։

-Կախված է երկրի միջազգային դրությունից՝ եթե միջազգային դրությունը ճիշտ գործի, մեր դրությունն էլ կլավանա։ Բայց ես հույս ունեմ։

-Այսինքը թազա Փաշինյա՞ն են ընտրելու...Ես միայն կողմ եմ(ծիծաղում է)։

-Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է դիմել եվրախորհուրդ՝ ճիշտ է անում, որովհետև Ռուսաստանը մեզ տեր չկանգնեց՝ սկսած 1915 թ. Ցեղասպանությունից մինչև այսօր և Ղարաբաղը տանուլ տվեց թուրքին։ Երբ ռուսը ադրբեջանցուն զենք էր վաճառում՝ շատ լավ իմանում էր, որ այդ զենքը չէր տանելու թանգարանում դնի՝ դիտողական կարգով, այլ խփելու է մեզ, և՝ խփեց։

-Չգիտեմ։ Աստված անի հաջող լինի, ընդդիմության հետ լավ օրենքներ ընդունեն։ Հույս ունենք։ Վատ բան չլինի, առանց այն է լավ բանը շատ քիչ է։ Լավ բանի ենք սպասում։

-Ոչ մի դրական... Մոտավորապես պատկերացնում եմ

Հարցումն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder