Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար. «Հուրիեթ»
Քաղաքական
10:12 27/07/2026
Աշխարհ

Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար. «Հուրիեթ»

«Հուրիեթ» թերթը հաղորդում է, որ Թուրքիան Էստոնիա կուղարկի հինգ F-16 կործանիչ և 181-րդ էսկադրիլիայի 76 հոգանոց անձնակազմ՝ ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը մասնակցելու համար։

«Այս առաքելությունը մեծ ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում։ Այն զգալի ներդրում կունենա Թուրքիայի միջազգային զսպման կարողությունների ամրապնդման, դաշնակից ուժերի հետ փոխգործունակության և նրա ռազմավարական ներուժի բարձրացման գործում», - «Անադոլու» գործակալությանը ասել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Օզդեմիրը։

«Հուրիեթ»-ի տվյալներով՝ օգոստոսից նոյեմբեր հերթափոխով իրականացվող առաքելությունը կներառի Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքների հսկողությունը, որոնք չունեն սեփական կործանիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder