Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը
Քաղաքական
20:12 27/07/2026
Հայաստան

Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ արագ հանրաքվեի անհրաժեշտությունը, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում՝  ԵԱՏՄ-ի վերաբերյալ արագ հանրաքվեի անհրաժեշտությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Տեսանյութն՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder