1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2026-ին տեղաշարժեր են գրանցվել
Տնտեսություն
17:17 27/07/2026
Հայաստան

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2026-ին տեղաշարժեր են գրանցվել

2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները 1․1 տրլն դրամ՝ մոտ 123․8 մլրդ դրամով ավելի հարկ են վճարել պետական բյուջե քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

2025 թվականի առաջին կիսամյակում առաջին հորիզոնականում էր  «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը ՝ վճարած 53.4 մլրդ դրամով, այս տարի 41.7 մլրդ դրամով այն զբաղեցնում է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Վերջինս նախորդ տարի նույն ժամանակահատվածում վճարել էր ընդամենը 36 մլրդ դրամ։

Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը այս տարի երկրորդն է՝ վճարած մոտ 38․2 մլրդ դրամով, որը նախորդ տարվա  համեմատ ավել է 5․2 մլրդ դրամով։

Երրորդ հորիզոնականում «Արդշինբանկ»-ն է՝ 33․6 մլրդ դրամով։

Չնայած անցած տարվա հունվար-հունիսի համեմատ վճարած մոտ 3․5 մլրդ դրամ ավելի հարկի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս տարի չորրորդն է՝ 31․5 մլրդ դրամով։

 «Գրանդ Տոբակո» ընկերությունը 2025 թ.-ի՝ 2-րդ հորիզոնականից իջնելով 5-րդը՝ վճարած 28․9 մլրդ դրամով։

6-րդ հորիզոնականում վճարած 22․2 մլրդ դրամով «Ամերիաբանկ»-ն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է վճարել 750 մլն դրամ։

 7-րդ տեղում «Դիջիթեյն»-ն («TotoGaming») է՝ վճարած 17․9 մլրդ դրամով։

8-րդում «Սոֆթ Կոնստրակտ»-ն է, որը նախորդ տարի զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականըպետական բյուջե վճարելով 17․5 մլրդ դրամ։ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը՝ նախորդ տարվա 12-րդ հորիզոնականից բարձրացել է 9-րդ-ը՝ վճարած 15․7 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա վճարած հարկերից մոտ 50 % ավել։ 10-րդ հորիզոնականում «Իմվբամ» («Վալդբերիզ») ընկերությունն է՝ նախորդ տարվա 29-րդ հորիզոնականի փոխարեն՝ 2․5 անգամ ավել (13․9 մլրդ դրամ)վճարած հարկերով։

 Հավելենք, որ հարկային մուտքերի աճի հիմնական մասը հարկային մարմին կատարված վճարումների հաշվին է, որ ավելացել է 120․5 մլրդ դրամով, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարի աճը մոտ 3․3 մլրդ դրամ է։

Պետականացված ՀԷՑ-ը նախորդ տարվա 18-րդ հորիզոնականից բարձրացել է 13-րդ, սակայն վճարել է ընդամենը 750 մլն դրամ ավել գումար։ Հիշեցնենք, որ 2024 թվականին ՀԷՑ-ը լավագույն տասնյակում էր

Աղբյուրը`Panorama.am
Placeholder