Կոնջորյանի եղբոր գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Իրավունք
13:15 28/07/2026
Հայաստան

Կոնջորյանի եղբոր գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես է հուլիսի 24-ի երեկոյան ծեծի ենթարկված Ավետ Կոնջորյանը` ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում ավագանու անդամի ու նրա ընտանիքի անդամների հասցեին:

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով, պատգամավորի ավագ եղբորը՝ Ավետին ծեծի են ենթարկել գումարային հարցերի պատճառով:

«Մեզ պատմեցին, որ Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա շրջապատը պարտք են Ավետ Կոնջորյանին, խոսքը շուրջ 65 միլիոն դրամի մասին է»,-գրել է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder