«ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Հասարակություն
16:14 28/03/2008

«ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Արևածաղիկ» ամենամյա 6-րդ մրցույթը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: «Հավասար Հնարավորություններ» խորագրով մրցույթում գործում են հետևյալ անվանակարգերը` հաշմանդամության թեմայով լավագույն ռադիո, հեռուստա և մամուլի հրապարակումներ:

«Մրցույթն արդեն ավանդույթ է դարձել, նրա անցկացման հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզչությունն է»,-նշեց Ս. Թադևոսյանը: Նրա հավաստմամբ, մրցույթին կարող են ներկայացվել 2007 թվականի նոյեմբերի 20-ց մինչև այս տարվա նոյեմբերի 20-ը պարբերական, հեռարձակվող, պտագիր և ինտերնետային ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը:

«Արևածաղիկ» ամենամյա մրցույթում սահմանված են մեկ հատուկ մրցանակ, առաջին գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման և մեկական մրցանակ լավագույն հեռուստահաղորդման, ռադիոհաղորդման և տպագիր նյութերի համար մրցանակները: Նյութերի ընդունման վերջնաժամկետը սահմանվել է նոյեմբերի 23-ը:
Placeholder
«ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ