«ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ
Մշակույթ
18:00 31/10/2008

«ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած «Ոսկե դահիրա» («Золотой Бубен») հեռուստածրագրերի և ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի «Պատմություն և մշակույթ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ռուբեն և Վահե Գևորգյանցների նկարահանած «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմին: Ռեժիսորներին հանձնվել է փառատոնի խորհրդանիշ հանդիսացող «Ոսկե Աստվածուհու» արձանիկը:

Նշենք, որ ֆիլմը նվիրված է Տոնինո Գուերային, իսկ նկարահանումներն իրականացվել են «Շարմ Հոլդինգի», ինչպես նաև «Փայտ» և «Հայկ» ստուդիաների աջակցությամբ: Նախագծի պրոդյուսերներն են Ռուբեն Ջաղինյանը և Վահե Գևորգյանցը:

Այսօր Կինոյի տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, օպերատոր Սամվել Բաբասյանը և ֆիլմի PR պատասխանատու Իզաբելլա Մանասարյանը, նշվեց, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում տեղի ունեցած «Նոր Կինո XXI Դար» միջազգային փառատոնում, որտեղ ներկայացված են եղել ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի լավագույն ֆիլմերը, գլխավոր մրցանակը նույնպես շահել է «Հրաշագործի աշունը» ֆիլմը: Այն ներկայացվել է նաև «Մոսկովյան Պրեմիերա» փառատոնում:

Բացի այդ, ֆիլմը ցուցադրվել է նաև Հռոմի Անկախ Կինոփառատոնում (Իտալիա), ՆԻԿԱ (Ռուսաստան) և Ուղերձ Մարդուն (Ռուսաստան) մրցութային կինոփառատոններում, ինչպես նաև մասնակցել է ոչ մրցույթային ծրագրերում` 21-րդ դարի Իմիջներ (DocFest (Հունաստան)), East Silver (Չեխիա), որտեղ ներկայացված են եղել եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմերը:

Նշենք, որ մոտ օրերս տեղի կունենա ֆիլմի հեռուստապրեմիերան «Արմենիա» հեռուստալիքով:
Placeholder
«ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ