Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին մուսուլմանական «Նովրուզ բայրամ» տոնը այսոււհետ դասելու է Վրաստանի համազգային տոների ցանկում: Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, այս մասին նախագահը հայտարարել է հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլիում:
«Այս որոշումն ընդունվել է կառավարության կողմից և գալիս է փաստելու, որ մենք` Վրաստանի բոլոր բնակիչներս, միացյալ պետության, հասարակության ներկայացուցիչներ ենք, թե ուրախությունը մեր, թե վիշտը պետք է ընդհանուր լինի, և այս տոնը պետք է այսուհետ նշվի ամբողջ Վրաստանով», - տեղաբնակներին տոնի առթիվ շնորհավորելիս ասել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահն իր ելույթում նշել է նաև, որ երկրի իշխանությունների ընդունած որոշումների համաձայն, ազգային փոքրամասնություններին արտոնություններ են շնորհվելու վրացերենին տիրապետելու և երկրի հասարակական կյանքին ավելի դյուրին անդամագրվելու նպատակով: Թե կոնկրետ ինչ արտոնություններ է նախագահը նկատի ունեցել, չի նշվում:
Սահակաշվիլին տեղաբնակ ադրբեջանցիներին հաճոյանալու համար չի զլացել նաև երկու ազգերի միջև եղբայրական ընդհանրություններ դիտարկելուց և Ադրբեջանին գովասանքի խոսքեր շռայլելուց: «Մենք միասին կհաղթենք մեր պայքարում, և կհասնենք անհրաժեշտ արդյունքի», - ասել է նախագահը, չճշտելով նաև պայքարի բովանդակությունն ու արդյունքի հասնելու հավանական մեթոդիկան: