Քաղաքական 15:26 19/05/2010

Վազգեն Մանուկյան. Օտարալեզու դպրոցների ստեղծումը մի քայլ է դեպի անդունդ

«Հայաստանի համար կրթական համակարգը նույնչափ կարևոր է, որքան բանակը, որոշ դեպքերում` նույնիսկ ավելի կարևոր: Այն, ինչ օգտակար է կամ վնասկար մեր կրթական համակարգին, նույնպիսի ազդեցություն թողնում է նաև պետական շահի վրա: Մենք փորձում էինք մի քայլ առաջ գնալ կրթական համակարգում, սակայն օտարալեզու դպրոցների ստեղծում մի քայլ է դեպի անդունդը: Այս ծրագրի մեջ կա գավառամտություն. դու քեզ համարում ես երկրորդ սորտի մարդ, քո լեզվով ոչ մի բանի չես հասնում ու փորձում ես ձև անես, թե ռուս ես, անգլիացի ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով հատուկ էր հրավիրել այս ասուլիսը` օտար լեզուներով դպրոցների ստեղծման մասին իր կարծիքը բարձրաձայնելու համար:

Նա ասաց, որ միշտ էլ, երբ հայերը պետություն չեն ունեցել, մտավորականությանն ու հասարակությանը իրար հետ կապել է երկու գաղափար` անկախ պետություն ու ազգային դպրոց, իսկ հակառակորդն էլ հենց առաջին հերթին ցանկացել է հարվածել ազգային դպրոցին: «Պայքարը դպրոցի համար` պայքար է ինքնության, անկախության համար: Ընդհանրապես, դրսից դպրոցները պետությունները զգուշությամբ են ներս բերում: Ցանկացած պետություն փորձում է ազդել այլ պետությունների վրա` տնտեսական, քաղաքական, սոցիալական լծակներ կիրառելով, բայց ամենամեծ ազդեցությունը` կրթականն է և երեխաների դաստիարակությունը: Իսկ մեզ մոտ ասում են` կրթական մակարդակը չենք կարողանում բարձրացնել, դրսից դպրոցներ ենք բերում: Սա ծիծաղելի կլիներ, եթե արդյունքները ողբերգական չլինեն»,- ասաց նա:

Ըստ նրա, պետք է բազային կրթությունը լինի մայրենի լեզվով, իսկ լրացուցիչ առարկաները կարող են դասավանդել այլ լեզուներով: Վ. Մանուկյանն ասաց, որ նախքան որևէ «էքսպերիմետ» անելը, պետք է նախկինում եղած «էքսպերիմենտներն» ու համաշխարհային փորձն ուսումնասիրել: Նա բերեց մի քանի օրինակներ: Թեև Խորհրդային տարիներին միայն Հայաստանին ու Վրաստանին է հաջողվել պահպանել իրենց երկրի պետական լեզուն (Խորհրդային միությունում պետական լեզուն եղել է ռուսերենը), բայց Հայաստանում դպրոցների 25 տոկոսը եղել են ռուսական: Ի՞նչ թերություններ ունեին ռուսական դպրոցները: Իր իսկ հարցին պատասխանելով, բանախոսն ասաց, որ ռուսական դպրոցներ ավարտածների 90 տոկոսը խորությամբ չէին իմանում հայոց պատմություն, պրոբլեմներ ունեին հայերեն գրելիս, արմատներով, խորությամբ կապված չէին հայության հետ: Բացի այս խնդիրը, կար նաև երկփեղկվածություն` և´ հասարակության մեջ, քանի որ ռուսական դպրոցներ հիմնականում հաճախում էին հարուստների, իշխանավորների երեխաները, և´ հենց մարդու միջև` «կարծես երկու մարդ լինես»: «Ես դա զգում էի նաև իմ մեջ. ես էլ եմ ավարտել ռուսական դպրոց»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Այնուհետև նա բերեց այլ երկրում կիրառվող օրինակներ. կան վճարովի դպրոցներ, որտեղ բազային առարակները դասավանդում են հենց մայրենի լեզվով, իսկ երկրորդական առարակները` այլ լեզուներով:
Իսկ այն փաստարկները, որ բերում են այս որոշման կողմնակիցները, նա համարում է անհիմն: «Ի՞նչ փաստարկ են բերում. ասում են այս գլոբալիզացիայի պայմաններում պետք է իմանան լեզուներ, իսկ մենք չունենք որակյալ մասնագետներ, որոնք տիրապետում են օտար լեզուների: Բայց չէ՞ որ տարեկան առնվազն 100-ավոր երեխաներ ավարտելով հայկական բուհերը, իրենց կրթությունը շարունակում են այլ երկրների բուհերում, իսկ վերադառնալով Հայաստան` աշխատանք չունեն: Այսինքն` մենք մասնագետների պրոբլեմ չունենք»:
Իսկ ինչ վերաբերում է պետական բյուջեից ֆինանսավորելուն, Վ. Մանուկյանն ասաց, որ պետությունն իր բյուջեից պետք է գումար տրամադրի միայն ազգային և ազգային փոքրամասնությունների դպրոցներին:

Վազգեն Մանուկյանը կոչ արեց կառավարությանն ու «Հանրապետական» կուսակցությանը, որպես մեծամասնություն, հետ վերցնել այդ նախագիծը: Նա տեղեկացրեց, որ Հանրային խորհուրդն արդեն ընդունել է համապատասխան որոշում ու ուղարկել նախագահին, նշելով, որ այդ մոտեցումները չեն համապատասխանում մեր պետական ու ազգային շահերին և կրթական ոլորտում առկա այդ թերությունները պետք է լուծել այլ ճանապարհների միջոցով:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր համարում եք, որ նման դպրոցների ստեղծումը դրսից պարտադրանք է, նա ասաց. «Ցանկացած հարցում մեզ վրա կա ճնշումներ, մենք էլ ուրիշների վրա ենք ճնշում գործադրում: Այդպես չպետք է հարցին բացատրություն տալ: Կա պրոբլեմ, դա պետք է լուծել այնպես, ինչպես ձեռնտու է մեր պետությանը»,- ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}