![](https://panorama.am/news_images/342/1023274_1/f55c6520084598_55c652008497e.thumb.jpg)
«Սպարտակ» բալետը Առաջին Համառուսական «21-րդ դարի բալետ» ֆորումի հաղթող է ճանաչվել
Առաջին Համառուսական «21-րդ դարի բալետ» ֆորումում հաղթող է ճանաչվել լեգենդար կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սպարտակ» բալետը: Արդեն երեք տարի է, ինչ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ բալետը ցուցադրվում է Կրասնոյարսկի օպերայի և բալետի թատրոնի բեմում: Սպարտակի դերակատարն է Իվան Վասիլյևը:
Այս մասին հայտնում է «Իտառ-Տասսը»:
«Սպարտակ» բալետի Ա. Խաչատրյանը գրել է 1954 թվականին: Բալետի սցենարը, որի համար որպես հիմք ծառայել է Ռ. Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը, գրել է անվանի խորհրդային դրամատուրգ Ն. Վոլկովը: Բալետի պրեմիերան կայացել է 1956թ. Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում (ներկայումս` Մարիինյան թատրոն): Բալետի առաջին բեմականացումը իրականացրել է հայտնի բալետմայստեր Լ. Յակոբսոնը: 1968թ. տաղանդավոր պարուսույց Յուրի Գրիգորովիչի կողմից իրականացվել է բալետի երրորդ բեմադրությունը:
Բալետը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1962թ., բեմականացումն իրականացրել է անվանի բալետմայստեր Եվգենի Չանգան:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)