Քաղաքական 19:54 22/01/2011

ՀՀ Նախագահ. Մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հինը, ո՞վ է ավելի լավ ֆուտբոլ կամ շախմատ խաղում

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նախագահ Սաակաշվիլիին ուղեկցող պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը:

Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը Հայաստանի և Վրաստանի նախագահներին է և նպատակ ունի երկու պետությունների համագործակցությունն ավելի ամրապնդել ու խորացնել ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ նաև գիտակրթական ոլորտներում: Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադային, որն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից, յուրաքանչյուր երկրից մասնակցել է 30-ական աշակերտ: Պայմանավորվածության համաձայն, օլիմպիադան կլինի շարունակական, և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:

Երկու երկրների նախագահները յուրաքանչյուր առարկայից հաղթողներին հանձնել են համակարգիչներ: Մրցութային առարկաներից յուրաքանչյուրում ամենայուրօրինակ լուծում ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցները խրախուսվել են նաև «Ամենայուրօրինակ լուծում» անվանակարգում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել են օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել` հաջողություններ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Սիրելի´ դպրոցականներ,
Հարգելի´ ներկաներ,
Նախ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այս օլիմպիադային: Իհարկե, շնորհավորում եմ հաղթողներին, բայց ինչպես օլիմպիական կարգախոսն է ասում`կարևորը մասնակցությունն է:

Հայ-վրացական բարեկամությունը մենք չենք սկսել և բնական է` մեզնով չի ավարտվելու: Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին:

Բայց ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց մրցակցության: Այս կատակի մեջ խորը իմաստ կա: Եւ այս իմաստը, ըստ իս, կայանում է նրանում, որ մենք հազարամյակներ ապրելով կողք-կողքի` երբեք իրար դեմ զենք չենք հանել: Մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հինը, ավելի լավը, ո՞վ է ավելի լավ ֆուտբոլ կամ շախմատ խաղում: Սա է եղել մեր մրցակցության հիմքը և սա շատ լավ պատգամ է, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր զավակներին:

Սիրելի´ դպրոցականներ, առաջին հերթին ձեզ է վերաբերում, ես վստահ եմ, որ այս պատգամները ձեզ մոտ խորը արմատներ են ունենալու: Այսինքն` մրցել գիտելիքով, ստեղծագործությամբ, մրցել արդար պայքարում և հաղթողին շնորհավորել ու այդ պարագաներում համարել, որ երկուսս էլ հաղթել ենք:

Ձեզնից շատ բան է կախված: Հայաստանում, ես վստահ եմ` նաև Վրաստանում, մենք ցանկանում ենք ունենալ պետություն, հասարակություն, որտեղ առանցքային անձը գիտելիք ունեցող անձն է, հասարակություն, որի առանցքը գիտելիքն է, հասարակություն, որտեղ գիտելիք ունեցող մարդը կարողանում է արժանապատիվ ապրել:

Սիրելի´ դպրոցականներ,
Ասում են, թե Մաքս Պլանկն ուսանող ժամանակ գնացել է իր զառամյալ պրոֆեսորի մոտ և ասել, որ ցանկանում է իր կյանքն ամբողջովին նվիրել տեսական ֆիզիկային: Եւ ասում են, որ այդ պրոֆեսորն ասել է.

«Երիտասա´րդ, տեսական ֆիզիկայում ամեն ինչ համարյա թե ավարտված է: Եւ արժե, արդյո՞ք, որպեսզի դու քո ամբողջ կյանքը նվիրես մի այդպիսի անհեռանկար գործի: Բայց ինչպես շատ-շատերդ գիտեք, Մաքս Պլանկը դարձավ քվանտային տեսության հեղինակը, ստացավ Նոբելյան մրցանակ, այսինքն հասավ իր նպատակին: Միգուցե, մի քիչ ավելի հեռու գնացի: Ես ուզում եմ բերել Վրաստանի նախագահի օրինակը. ընդամենը 28 տարեկանում նա դարձավ գիտությունների դոկտոր, նոր էր բոլորել 36 տարին, երբ դարձավ Վրաստանի նախագահ:

Այս օրինակները գալիս են ապացուցելու, որ եթե մարդ իր առջև նպատակ է դնում և իրեն ամբողջովին նվիրում է այդ նպատակին, ապա հաջողությունը երաշխավորված է: Եւ ես վստահ եմ, որ դուք ձեր առջև մեծ նպատակներ եք դնելու և կարողանալու եք հասնել այդ նպատակներին: Ես ձեզ հորդորում եմ այդ նպատակների մեջ մի փոքր տեղ էլ հատկացնել հայ-վրացական բարեկամությանը, որովհետև, իրոք, այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք և պետք է այդ բարեկամությունը փայփայենք, գուրգուրենք, փոխանցենք մեր զավակներին, և այդ բարեկամությունից մեր ժողովուրդները պետք է օգուտ քաղեն:

Ես շատ ուրախ եմ Վրաստանի բուհերում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող Հայաստանի ուսանողներին Նախագահի կրթաթոշակ տրամադրելու նոր գաղափարի, առաջարկության համար և վստահ եմ, որ մենք էլ հնարավորություն կգտնենք, և վրացի երիտասարդներն էլ հետաքրքրություն կունենան Հայաստանի բուհերում սովորելու, այսինքն` այս առիթները որքան ավելացնենք, մեր նպատակներն ավելի լավ կարող ենք իրականացնել: Որքան շուտ իրականանան մեր նպատակները, մեր երկրները դառնալու են ավելի անվտանգ:
Կեցցե´ անվտանգ Հայաստանը,
Կեցցե´ անվտանգ Վրաստանը»:

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է խոսել օլիմպիադայի անցկացման գաղափարի իրականացման և դրա արդյունքների մասին, նշելով, որ երկրորդ օլիմպիադան անցկացվելու է Վրաստանում:

«Ես ուզում եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրներն ավելի մոտիկանան, և մեր հարաբերություններն ավելի ամուր դառնան: Ուզում եմ այստեղ հայտարարել, որ ապագայում մենք նախատեսում ենք Նախագահի կրթաթոշակ տրամադրել Հայաստանի ուսանողներին, ովքեր կարող են ուսումը շարունակել Վրաստանի բուհերում: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի այս երկու երկրներն անպայման միշտ կողք-կողքի կլինեն, և ձեռք-ձեռքի բռնած կմտածենք մեր ապագայի մասին, որովհետև մեր ապագան պայմանավորված է հենց մեր երկու ժողովուրդների բարեկամությամբ:
Ես մեծ հաճույքով պետք է խոսեմ Հայաստանի Հանրապետության նախագահի` պարոն Սերժ Սարգսյանի մասին, որովհետև ես ընդունում եմ նրան որպես իմ մեծ բարեկամ, լավ գործընկեր, որպես եղբայր, որովհետև ես գիտեմ, որ բոլոր հարցերը մենք միմյանց հետ ենք որոշում: Հիշում եմ անցյալ անգամ, երբ ես այցելեցի Հայաստան, չեմ մոռանում պարոն Սարգսյանի աջակցությունը մեր երկրին: Պարոն նախագահի դիրքորոշումն ու նրա աջակցությունը ես չեմ կարող մոռանալ և չի կարող մոռանալ նաև վրաց ժողովուրդը:

Հայ և վրացի ժողովուրդները շատ խելացի ժողովուրդներ են, և այս դահլիճում մենք կրկին դրանում համոզվեցինք»,- ասել է նախագահ Սաակաշվիլին:

Հայաստանի և Վրաստանի նախագահները շրջել են նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին ու ծրագրերին, որից հետո մեկնել են ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am
00:23
Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպումը
Աղբյուր` Panorama.am
23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am
19:34
Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վատ բաներից չեմ ուզում խոսել, վախեցած են էլի․ Հրանտ Բագրատյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  շանսերը բարձր եմ գնահատում։ Այս մասին Panorama.am-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}