Պարենի գինը միջազգային շուկայում նոր ռեկորդ է սահմանել
Նախորդ փետրվար ամսին պարենային մթերքի գները միջազգային շուկայում նոր առավելագույն ցուցանիշ են սահմանել, որն ավելի վաղ թարմացվել էր հունվար ամսին: ԻՆչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:
Տեղեկատվության համաձայն, կազմակերպության սահմանած պարենի գնային ինդեքսը, որը ներառում է մթերային ապրանքներ ինչպիսիք են հացահատիկայինը, կարագեղենը, կաթնային ապրանքները, միսն ու շաքարավազը, հասել է 236 ցուցիչի: Մեկ ամիս առաջ այն կազմում էր 231, ինչն ամենաբարձր ցուցիչն է եղել 1990 թ-ից ի վեր, երբ առաջին անգամ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներմուծեց գնային ինդեքսի հաշման գործընթացը:
Կազմակերպության տվյալներով, փետրվար ամսին ամենից մեծ աճ արձանագրվել է հացահատիկային ու կաթնային ապրանքների մոտ: Միայն կաթնեղենի գինը փետրվարին միջազգային շուկայում բարձրացել է 4 տոկոսով, իսկ հացահատիկային կուլտուրաներինը՝ 3,7 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը