2010 թվականին ավելացել է կայքերի և այցելությունների թիվը
«Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը հրապարակել են «Ինտերնետը Հայաստանում» վեցերորդ զեկույցը, որտեղ ներկայացված են 2010-11թթ. ձմռան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները:
2010թ.-ի փետրվարի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված էր 1000 կայք: Մեկ տարի անց արդեն սույն թիվը կազմում է 1811 (+81.1%): Ընդ որում, միայն ձմռան 3 ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցվել է 308 նոր կայք: 2010 և 2011 թվականների փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակն աճել է 92.42%-ով, իսկ էջերի դիտումներինը` 61.09%:
Circle.am-ում ձմռան բոլոր 3 ամիսների ընթացքում արձանագրվել է և' այցելությունների, և' էջերի դիտումների աճ: Դեկտեմբերին այցելությունների քանակը կազմել է 15 556 698 (էջերի դիտումներ` 66 561 253), հունվարին` 15 780 019 (էջերի դիտումներ` 69 753 262), փետրվարին` 16 840 788 (էջերի դիտումներ` 73 551 757): Փետրվար ամսվա տվյալների համեմատությունը 2010թ.-ի նոյեմբերին արձանագրված ցուցանիշների հետ ցույց է տալիս, որ այցելությունների թիվն աճել է 16.68%-ով, իսկ էջերի դիտումներին` 13.42%-ով:
2011թ.-ի փետրվար ամսին հայաստանյան այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 50.82%-ը: 2010թ.-ի նոյեմբերին սույն ցուցանիշը կազմում էր 45.8%, 2010թ.-ի օգոստոսին` 44.1%, մայիսին` 41.2% և մարտին` 39%: Փաստորեն անցած 11 ամիսների ընթացքում հայաստանյան այցելությունների մասնաբաժինն աճել է 11.82 տոկոսային կետով և այժմ կազմում է այցելությունների ընդհանուր թվի կեսը: 2011թ.-ի փետրվարին հայաստանյան այցելությունների թիվը 2010թ.-ի նոյեմբեր ամսվա նույն ցուցանիշը գերազանցում է 38.39%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ