Հասարակություն 16:01 25/04/2011

Մոնիտորինգ . Panorama.am-ն ամենից հաճախն է անդրադառնում գենդերային բռնության լուսաբանմանը

Գենդերային բռնության վերաբերյալ վերաբերյալ մեր երկրում` մինչև վերջին տարիները,  բացակայում էր պաշտոնական տեղեկատվությունը, սակայն 2008-2010թթ-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հետ համատեղ անցկացրեց «Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին» համապետական հարցում, որն էլ շատ արատավոր երևույթներ ուղղակի ջրի երես հանեց:

Ցավալի է, բայց փաստ` ցանկացածիս շրջապատում կան ընտանիքներ, որոնցում, մեղմ ասած, ընտանեկան մթնոլորտը լարված է, եթե չասենք, որ որոշ դեպքերում անգամ անտանելի: «Ամուսինս խմում է, ծեծում թե ինձ, թե երեխաներին…», «Սկեսուրս կարծես հաճույք է ստանում, երբ ինձ ծեծում են», «Այլևս չեմ կարող` ամեն առիթ օգտագործում է տանը կռիվ սարքելու համար», «Աշխատանքս կարող եմ կորցնել, եթե….»: Սրանք մեր իրականության մեջ սովորական դարձած արտահայտություններ են, որոնք, թեև, իրենց մեջ մեծ վիշտ ու ինչ-որ մեկի անձնական դրամա են մատնանշում, բայց, այդուհանդերձ, յուրաքանչյուրս դրանցից պատնեշվում է իր սեփական մեթոդով, քանզի մեզ հետ չի, հարազատին չի վերաբերում և այլն:

Վերոհիշյալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված 15-59 տարեկան 2763 կանանցից բռնության ենթարկված 5 կանանցից 4-ը ենթարկվել է նաև սեռական բռնության:

Ընդ որում խոսքը մեծամասամբ զուգընկերոջ վարքին է վերաբերում, այլ ոչ անծանոթ անձանց, քանզի, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, բռնության ենթարկված կանանց մեծ մասը հարազատ-բարեկամ-ընկերոջ զոհ է դառնում:

Իսկ ինչպե՞ս է արտացոլվում տվյալ խնդիրը ԶԼՄ-ներում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը, այս հարցի կապակցությամբ իրենց կազմակերպությունը` ՄԱԲՀ-ի աջակցությամբ,  հատուկ մոնիտորինգ է անցկացրել հայաստանյան մի շարք տպագիր և լրատվական գործակալությունների աշխատանքում: Ըստ այդմ, գնահատվել է լրատվամիջոցների ազդեցության աստիճանն ու որակը հասարակական կարծիքի վրա` գենդերային բռնության հիմնախնդրի և դրա հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ: Դիտարկված լրատվամիջոցների թվում է նաև մեր` Panorama.am կայքը, իսկ բացի այս, դիտարկվել են նաև «Ա1+»-ը, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ն, ինչպես նաև «Առավոտ», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն» և «Голос Армении» տպագիր պարբերականները:

«Գենդերային բռնության հիմնախնդիրները Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացմամբ» խորագիրը կրող մոնիտորինգն իրականացվել է 2009թ-ի հունիսի 1-ից մինչև 2010թ-ի հունիսի 1-ը, իսկ հետազոտության առարկան են այն հրապարակումները, որոնք անդրադառնում են գենդերային բռնության բոլոր տեսակներին:

Օրինակ, Panorama.am կայքի մոնիտորինգի ամբողջ ժամանակահատվածում հետազոտվել է 16 900 հրապարակում , որոնցից մոնիտորինգի թեմային վերաբերել է 63-ը կամ` 0,37 տոկոսը: Որպես համեմատություն նշենք, որ նույն ժամանակահատվածում ուսումնասիրված «Նովոստի-Արմենիի» կայքի 13 950 հրապարակումներից գենդերային խնդիրներին է վերաբերել 36 հրապարակում` 0,25 տոկոսը, իսկ «Ա1+»-ի 10 140 հրապարակումներից ` 64-ը կամ 0,63 տոկոսը:
Բայց, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք ԶԼՄ-ների կողմից թեմային առնչվող հրապարակումների քանակը, ապա կտեսնենք, որ խնդիրը մեզանում ավելի շատ լուսաբանվելու, վեր հանվելու կարիք է զգում. ընդհանուր առմամբ մոնիտորինգի ժամանակ դիտարկված 78408 հրապարակումներից միայն 293ն է նվիրված եղել գենդերային բռնությանը:

«Ինչպես ցույց են տալիս մոնիտորինգի արդյունքները` գենդերային բռնությանը վերաբերող թեմաներին առավել հաճախ են անդրադարձել Panorama.am և «Ա1+» կայքերը, ինչպես նաև «Առավոտ» օրաթերթը»,- նշեց Թ.Հովնաթանյանը:

Վերադառնալով կոնկրետ մեր կայքի աշխատանքներին, Թ.Հովնաթանյանը ներկայացրեց հետազոտությանը: Ըստ այդմ, կարդում ենք, որ Panorama.am-ը պատկանում է այն գործակալությունների թվին, որոնք մյուսներից ավելի հաճախ են անդրադառնում գենդերային բռնության թեմային` հրապարակում¬ների մոտավորապես 0,4 %-ը այդ թեմայի վերաբերյալ է: Դրանց բովանդակության վերլուծությունը ի հայտ է բերել պարբերականի ընդգծված հետաքրքրությունն ադրբեջանական բանակում բռնության թեմայի նկատմամբ` օրինակ, փետրվար ամսվա հետազոտվող թեմայով ութ հրապարակումներից հինգը վերաբերել են ադրբեջանական բանակում բռնության դեպքերին: Թեպետ նշվում է, որ այս հարցի նկատմամբ հետաքրքրությունն առկա է եղել նաև մնացած ամիսների ընթացքում:

Panorama.am-ի հրապարակած նյութերի 1/3-ն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բռնություններին: Հատուկ ընդգծվում է, որ հանրապետությունից դուրս կատարված գենդերային բռնության դրսևորման դեպքերի մասին հրապարակումները ևս հասնում են իրենց նպատակին` թեմայի վրայից հանելով լռության քողը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}