«Ֆարմա»`դեղագործական մասնագիտական հանդես
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը ի դեմս «GXP» Գերազանցության կենտրոնի, հրատարակել է եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն «Ֆարմա» պաբերականը, որի նպատակն է արտացոլել դեղարտադրույթան ոլորտի հեռանկարները, ծառացած խոչընդոտների հաղթահարման հնարավոր ուղիները, լուսաբանել կենսաբանորեն պոտենցիալ ակտիվ նյութերի և այլ դեղամիջոցների նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների արդյունքները:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «GXP» Գերազանցության կենտրոնի տնօրեն, պարբերականի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանը, եռամսյակը մեկ լույս տեսնող պարբերականում ներկայացվելու են հայ և արտասահմանցի գիտնականների գիտական հոդվածները, որոնք օգտակար կլինեն Հայաստանի բժշկական հանրության համար:
Նշվեց նաև, որ պարբերականում իրենց հոդվածները կարող են տպագրել երիտասարդ գիտնականները, ովքեր ունեն հետաքրքիր նյութեր դեղագործության ոլորտի հետ կապված:
Ա.Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ «Ֆարմա» պաբերականը չի վաճառվելու, այլ բաժանվելու է բոլոր կլինիկաններին, մասնագետներին և բուժաշխատողներին: