Սանկտ Պետերբուրգի պետական նվագախումը համերգներ կտա Հայաստանում
Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով հայ-ռուսական համագործակցության շրջանակներում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում /Գյումրի, Երևան/ համերգներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական նվագախումը, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից:
Նշենք, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Պավլովը: Ծրագրում ընդգրկված են Պ. Ի. Չայկովսկու, Ո. Գորոդովսկու, Կորոբեյնիկի, Վ. Անդրեևի, Վ. Դմիտրիևի, Մ. Տարիդասի, Ա. Խաչատրյանի, Ն. Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից:
Երևանյան համերգը տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում` սեպտեմբերի 2-ին: