«ԱրմենՏել»-ը շարունակում է «SMS ամառ» ակցիան մինչև սեպտեմբերի 30-ը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS ամառ» ակցիայի երկարաձգման մասին: Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը բաժանորդները, ակտիվացնելով «SMS ամառ» ծառայությունը, կարող են յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:
«Ծառայությունը մեծ համբավ է վայելում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք երկարաձգել «SMS ամառ» ակցիան և նվիրել մեր բաժանորդներին առավելագույն հաճելի շփում և ամառային տրամադրություն», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«SMS ամառ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: «SMS ամառ» ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:
Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների բաժանորդների:
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան