Մշակույթ 17:12 09/11/2011

Երևանում բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի արձանը` «խորհրդանշելով հայ ժողովրդի ջերմությունն ու ակնածանքը»

«Այսօր Հայաստանի մայրաքաղաքի սրտում բացվում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի արձանը, որպես վկայություն, որ հայ ժողովուրդը իր երախտավորների հիշատակը կրում է իր սրտում: Հայաստանը միշտ եղել է Նանսնեի սրտում, իսկ Հայաստանի սրտում` Երևանի սրտում, այսուհետ կլինի Ֆրիտյոֆ Նանսենի արձանը: Այս արձանը գալիս է ավելանալու Նանսենի անունը կրող այն բազմաթիվ դպրոցներին, փողոցներին, մանկատներին ու հիվանդանոցներին, որոնք սփռված են Հայաստանի տարբեր անկյուններում՝ Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում և այլուր, խորհրդանշելով հայ ժողովրդի ջերմությունն ու ակնածանքը Նանսենի պայծառ հիշատակի ու անվան հանդեպ»,- Աբովյան-Մոսկովյան փողոցների հատման մասում նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
 
Հուշարձանի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քաղաքական ու մշակութային գործիչներ:

Նշենք, որ այս տարի լրանում է անվանի բևեռախույզ, գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կողմից կազմվել և հաստատվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, պետպատվերով թողարկվել է «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմը, հրատարակվել է Ֆելիքս Բախչինյանի «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» ուսումնասիրությունը: Միջոցառումներն ամփոփվելու են այսօր. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում նախ կբացվի Ֆ. Նանսենի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարների ու գրքերի ցուցահանդես, այնուհետև տեղի կունենա ինչպես նաև հոբելյանական երեկո, որի ընթացքում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբի հետ հանդես կգան նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը, մենակատար Թորմոդ Ասգարդը (շեփորահար): Իսկ այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Նանսենին նվիրված նամականիշի մարում:

«Մարդկության հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ է պահում լուսավոր անունները նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են բարության սերմեր ցանելուն՝ հանուն համամարդկային բարձր արժեքների։ Այդ լուսավոր անուններից մեկն էլ Ֆրիտյոֆ Նանսենն է, որն այդ սերմերը ցանել է երկրագնդի տարբեր կողմերում, եւ այդ սերմերն այսօր ծիլեր են տալիս՝ նրա ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների տեսքով, որոնք կազմակերպվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ իհարկե՝ նաև Հայաստանում։ Օգնության հասնելով մեր ժողովրդի համար ամենածանր պահին, Նանսենը փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլեւ մեր ժողովրդի սասանված հավատը առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնի մարդը եւ մնա միայն ցեղասպան բարբարոս»,- ասաց նա, շարունակելով, որ Ազգերի Լիգայում գաղթականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենը նաև առաջիններից մեկը եղավ, ով անվերապահորեն դատապարտեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը և միջազգային բարձր ատյաններում ու քաղաքական հարթակներում իր զեկույցներով և դասախոսություններով բացահայտեց Օսմանյան կայսրության քաղաքականության էությունը ու ազգերի իրավունքների պաշտպանության հարցը Ազգերի Լիգայում դարձրեց օրակարգային խնդիր: «Ահա թե ինչու նաև Հայաստանը չէր կարող անմասն մնալ Նանսենի ծննդյան 150-ամյակի միջոցառումներից, և ահա թե ինչու 2011 թվականը Հայաստանում հռչակվել է այս անվանի գործչի ու մեծ հումանիստի մեծարման տարի»,- նշեց Է. Նալբանդյանը։

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն ասաց, որ իր համար պատիվ ու հաճուք է, որ ներկա է մեծ մարդասեր Ֆ. Նանսենի հուշարձանի բացմանը: «Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Նանսենի մարդասիրական գործունեությունը հայերի համար մեծ նշանակություն ունի առ այսօր: Տպավորված ենք Նանսնեի մասին հիշողությունը պահելու ձեր կամքով: Նորվեգիայում շատ բան ունեն դրանից սովորելու: Հուսով ենք, որ այս հուշարձանը կծառայի ոչ միայն նրա հիշողությունը վառ պահելու համար, այլ ուսուցանելու մատաղ սերնդին, որ պետք է ձգտել համընդհանուր արժեքների պահպանման ու դրանց զարգացման»,- ասաց նա:

Նշենք, որ հուշարձանի բացմանը ներկա էր նաև Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը: Նա Նանսենի ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին նրա հիշողությունը վառ պահելու ու այս արձանը կանգնեցնելու համար: Հուշարձանի բացումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Մարիտ Գրևին հանձնեց Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ Ֆ. Նանսնեի հայասիրության ու մարդասիրական առաքելության մասին կարելի է խոսել ժամերով: Նա ներկայացրեց նրա կատարած աշխատանքը ու մեծ ավանդը հայ ժողովրդի կյանքում:

Հուշարձանի քանդակագործ Գարեգին Դավթյանն ասաց, որ Ֆ. Նանսենն իր համար ամենաբարձր բարոյական արժեքներ ունեցող մարդկանցից մեկն է ու արձանի մեջ հենց դա է փորձել շեշտել: Քանդակագործը նշեց, որ մեծ մարդասերին պատկերել է գրելանդիական էսկիմոսների տարազով, առանց գլխարկի, քանի որ գլխարկը, ըստ նրա, որոշ չափով պարտավորեցնող էլեմետն է: Գ. Դավթյանն ասաց, որ հուշարձանը կերտել է բրոնզից, պատվանդանը տրավերտինից է, որը ասոցացվում է սառույցի հետ, քանի որ Նանսենը գնացել է բևեռ, բացի այդ` Նորվեգիան հյուսիսային երկիր է:

  

  
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}